-
13.11.2015|
12:07
Կա աշխարհում սքանչելի մասնագիտություն՝ ապացուցել, որ ամենահայտնի ճշմարտությունները բոլորովին էլ ճշմարտություն չեն, ընդհանրապես չեն եղել, չկան, չեն լինելու, կամ՝ ճիշտ հակառակը:
-
13.11.2015|
00:32
«ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ և հեռանկարներ» թեմայով նոյեմբերի 9-ին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Հայաստանում Գերմանիայի դեսպանատան «Հանուն ազատության» Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի և ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի աջակցությամբ կազմակերպել էր համաժողով, որի նպատակն էր քննարկել ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը լարված տարածաշրջանային համատեքստում և ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության խորհրդարանական ու մարդկային հարթությունները: Համաժողովին ներկա էին պետական և քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ուսանողներ:
-
12.11.2015|
23:41
Մոսկվայում անցկացվում են Արցախի օրեր: Սխրա՞նք է: Այո: Համարյա ինչպես բարոն Մյունհաուզենը պատերազմ էր հայտարարում ու մինչև կեսօր հաղթում էր:
-
12.11.2015|
11:47
ՀՀ քննչական կոմիտեում տարվում է քննություն` պարզելու թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան պատճառը:
-
12.11.2015|
11:46
Նախագահ Սերժ Սարգսյանն Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014 թ. և 2015 թ. հունվար-սեպտեմբերի սոցիալ-տնտեսական իրավիճակի, հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
-
11.11.2015|
14:09
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան գերակայություններն են՝ խթանել հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները, աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին և խրախուսել քաղաքացիական հասարակության կայացումը՝ Երևանում՝ Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի միջոցառմանը հայտարարեց դեսպան Ռիչարդ Միլզը:
-
10.11.2015|
17:40
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, որին նպաստում են տարբեր մակարդակի պարբերական փոխայցերը՝ Երևանում և Մոսկվայում ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումները, բարձր մակարդակի հանդիպումները ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ ձևաչափերի շրջանակներում:
-
09.11.2015|
21:09
ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի ընդունած հակահայ զեկույցը Ադրբեջանի փորձն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը տեղափոխել այլ ձևաչափ՝ Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
09.11.2015|
21:05
Կիրակի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 16-րդ տարեդարձը: Պատարագիչն էր ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
-
07.11.2015|
20:01
Նոյեմբերի 7-ին Հայաստանի նկարիչների միությունում «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդես-մրցույթով մեկնարկեց Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը՝ կազմակերպված Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության կողմից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։